Ման. Յունայթեդը առաջարկ է նախապատրաստում Արսենալի հարձակվողի համար

10:39 20.06.2019

«Մանչեսթեր Յունայթեդը» առաջարկ է նախապատրաստում «Արսենալի» հարձակվող Պիեր Էմերիկ Օբամեյանգին գնելու համար: Այս մասին հաղորդում է Goal.com-ը` հղում կատարելով TalkSport-ին:

Աղբյուրի տեղեկություններով` մանչեսթերյան ակումբը 70 միլիոն ֆունտ սռորլինգ է պատրաստ վճարել գաբոնցի հարձակվողին գնելու համար: Ռոմելու Լուկակուն, ամենայն հավանականությամբ, կլքի «Օլդ Թրաֆորդը» ամառային տրանսֆերային պատուհանի ընթացքում: ՄՅՈւ-ին նոր հարձակվող է պետք: 

Բացի Օբամեյանգից «Մանչեսթեր Յունայթեդի» դիտակետում են նաև «Ինտերի» հարձակվող Մաուրո Իկարդին և Թուրինի «Յուվենտուսի» հարձակվող Պաուլո Դիբալան: 

Պիեր Էմերիկ Օբամեյանգը հանդես է գալիս «Արսենալի» կազմում 2018 թվականի հունվարից: 30-ամյա հարձակվողը ավարտված մրցաշրջանում Անգլիայի Պրեմիեր լիգայում 22 գոլ է խփել` Մոհամեդ Սալահի և Սադիո Մանեի հետ կիսելով լավագույն ռմբարկուի կոչումը: 

 

Share |

Լրահոս

Loading...