Մեսսի. Վստահ ենք, որ կհաղթենք հաջորդ տուրում

09:52 20.06.2019

«Բարսելոնայի» և Արգենտինայի հավաքականի հարձակվող Լիոնել Մեսսին մեկնաբանել է Ամերիկայի Գավաթի խաղարկության խմբային փուլի 2-րդ տուրի Պարագվայի հետ ոչ-ոքի հանդիպումը (1:1):

«Մենք պետք է շարունակենք ուղիներ փնտրել խաղը բարելավելու համար։ Առաջին րոպեներին լավ էինք վերահսկում գնդակը։ Բաց թողած գոլից հետո մի փոքր կորցրեցինք մեզ։ Երկրորդ խաղակեսում խաղացինք առավելագույն ուժով ու ոչ ոքի կորզեցինք:

Գիտեինք, որ հանդիպումը հեշտ չի լինելու։ Պետք է շարունակել կատարելագործվել։

Մենք պետք է բարելավենք մեր խաղը և հնարավոր ամեն ինչ անենք առաջիկա հանդիպմանը։ Ես տեսնում եմ, որ թիմը վստահ է, որ կհաղթենք Քաթարի դեմ հաջորդ խաղում», - նշել է Արգենտինայի հավաքականի առաջատարը։

Հիշեցնենք, որ այս ոչ-ոքիից հետո Արգենտինան ունի ընդամենը 1 միավոր:

Share |

Լրահոս

Loading...