Մեսսի. Խելագարություն կլինի, եթե Արգենտինան դուրս չգա խմբից

11:58 20.06.2019

Արգենտինայի հավաքականի ավագ Լիոնել Մեսսին Պարագվայի հետ ոչ-ոքիից հետո (1:1) գնահատել է հավաքականի փլեյ-օֆֆ դուրս գալու հնարավորությունները:

«Անկեղծ ասած, ցավալի է, որ չհաջողվեց հաղթանակ տանել և ապահովել հաջորդ փուլի ուղեգիրը։ Հասկանում էինք, որ դժվար է լինելու։Մենք դեռ փնտրում ենք մեր լավագույն կազմը, լավագույն խաղը: 

Թիմը դժգոհ է ստեղծված իրավիճակից, քանի որ չկարողացանք հաղթել, հասկանում էինք, որ այսօրվա խաղը մեզ համար առանցքային է։ Գիտենք, որ հիմա պարտավոր ենք հաղթել հաջորդ խաղում։ Դա կլինի մեր կյանքի հանդիպումը։ Խելագարություն կլինի, եթե չկարողանանք դուրս գալ խմբից, երբ, ըստ էության, յուրաքանչյուր խմբից դուրս են գալիս երեք թիմեր: Չեմ կասկածում, որ մեզ մոտ դա կստացվի»,- հայտարարել է Մեսսին։

Հիշեցնենք, որ երկու տուրից հետո Արգենտինան B խմբում զբաղեցնում է վերջին հորիզոնականը:

Share |

Լրահոս

Loading...