Ռեալը Նեյմարի համար պատրաստ է առաջարկել 130 միլիոն եվրո ու երկու ֆուտբոլիստների

16:44 20.06.2019

Մադրիդի «Ռեալը» շարունակում է հետաքրքրվել «Պարի Սեն Ժերմենի» բրազիլացի հարձակվող Նեյմարի ծառայություններով: 

Ինչպես տեղեկացնում է իսպանական AS պարբերականը, «Ռեալը» պատրաստ է ՊՍԺ-ին առաջարկել 130 միլիոն եվրոմ ինչպես նաև ակումբի ֆուտբոլիստներ Գարեթ Բեյլին և Խամես Ռոդրիգեսին: 

Ավելի վաղ հաղորդվում էր, որ Նեյմարը ցանկություն է հայտնել վերադառնալու «Բարսելոնա»: Կատալոնական ակումբը ևս հետաքրքրված է բրազիլացի հարձակվողի ծառայություններով: 

Նեյմարը 2017 թվականին է տեղափոխվել «Պարի Սեն Ժերմեն» ռեկորդային 222 միլիոն եվրոյի դիմաց «Բարսելոնայից»: Ֆրանսիայի առաջնության ավարտված մրցաշրջանում 27-ամյա ֆուտբոլիստը փարիզյան ակումբի կազմում մասնակցել է 18 հանդիպման ու դարձել է 15 գոլի և 8 գոլային փոխանցման հեղինակ: 

Share |

Լրահոս

Loading...