Ռամոսը՝ Էնրիկեին․ Հավաքականի յուրաքանչյուր հաղթանակ լինելու է նաև քոնը

00:03 20.06.2019

Իսպանիայի հավաքականի ավագ Սերխիո Ռամոսը Լուիս Էնրիկեի՝ ազգային ընտրանու գլխավոր մարզչի պաշտոնը թողնելու վերաբերյալ գրառում է կատարել Twitter-ի իր պաշտոնական էջում։

«Հավաքականի յուրաքանչյուր հաղթանակ լինելու է նաև քոնը, միսթեր։ Մեր աջակցությունն ու ոգին քեզ հետ են»,- գրել է պաշտպանը։

Հիշեցնենք, որ Էնրիկեն անձնական խնդիրների պատճառով որոշել է թողնել զբաղեցրած պաշտոնը։ Արդեն պաշտոնապես հայտարարվել է, որ Էնրիկեին փոխարինելու է նրա օգնական Ռոբերտ Մորենոն։

Share |

Լրահոս

Loading...