Ռեալը մտադիր է գնել Մբապեին 2020 թվականին

15:58 20.06.2019

Մադրիդի «Ռեալը» որոշել է ֆրանսիական ՊՍԺ-ի հարձակվող Կիլիան Մբապեին ձեռք բերելու ժամկետը, հաղորդում է AS-ը։

Պարբերականի տեղեկություններով՝ «արքայական» ակումբը պատրաստվում է ձեռք բերել ֆուտբոլիստին 2020-ի ամռանը։ Այս ամռանը տրանսֆերը քիչ է հավանական, քանի որ «Ռեալը» մեծ գումարներ է ծախսել այլ խաղացողների վրա։

Կողմերի միջև բանակցություններ կսկսի միայն այն դեպքում, եթե ֆուտբոլիստն ինքը ցանկանա տեղափոխվել Մադրիդ։ Մադրիդցիների նախագահ Ֆլորենտինո Պերեսը մտադիր չէ փչացնել հարաբերությունները ՊՍԺ-ի ղեկավարության հետ։ 

Անցած մրցաշրջանում 20-ամյա Մբապեն ՊՍԺ-ում անցկացրել է 43 հանդիպում, որոնցում խփել է 39 գոլ և կատարել է 5 գոլային փոխանցում: Նրա պայմանագիրը ակումբի հետ գործում է մինչև 2023 թվականի ամառը:

Share |

Լրահոս

Loading...