Կա որոշակի տխրություն. Ռոման Բերեզովսկին տեղափոխվեց Ռուսաստանի Պրեմիեր լիգա

17:36 20.06.2019

«Դինամոյի» երիտասարդական թիմի և Հայաստանի ազգային հավաքականի դարպասապահների մարզիչ Ռոման Բերեզովսկին հեռացել է ակումբից:

«Իհարկե, կա որոշակի տխրություն։ Գիտեք, ինձ չի լքում այն զգացումը, որ «Դինամոն» իմ տունն է։ Կյանքը ինձ հնարավորություն տվեց փորձել իմ ուժերը նոր նախագծում՝ աշխատելու եմ որպես օգնական «Սոչիի» մարզչական շտաբում»,- ասել է Բերեզովսկին։

Հաջորդ մրցաշրջանում 44-ամյա մարզիչն աշխատելու է Ալեքսանդր Տոչիլինի «Սոչիում», որը նորամուտը կնշի ՌՊԼ-ում: 

 
Share |

Լրահոս

Loading...