ՀՖՖ նախագահ Արթուր Վանեցյանը գնդակներ է նվիրել Քաղսի համայնքի դպրոցականներին

13:09 20.06.2019

Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Արթուր Վանեցյանը ֆուտբոլի գնդակներ է ուղարկել Կոտայքի մարզի Քաղսի համայնքի դպրոցի աշակերտներին այն բանից հետո, երբ համացանցում տարածվել են լուսանկարներ, թե ինչպես են դպրոցականներն իրենց ուժերով ֆուտբոլի դարպասի ցանցեր գործել և կարգի բերել խաղահրապարակը: Այս մասին հայտնում է ՀՖՖ նախագահի խորհրդական Զոհրապ Եգանյանը:

Հաղորդագրության մեջ նշված է նաև, որ դպրոցականներին փոխանցվել է ՀՖՖ նախագահի շնորհակալությունն ու գովեստի խոսքերը, քանզի երեխաներն իրենց քայլերով նախևառաջ ցույց են տալիս, որ հնարավոր է ցանկության դեպքում թեկուզ փոքր խնդիրներ լուծել սեփական ջանքերով, որից հետո նոր ակնկալել այլոց աջակցությունը: Այցի ընթացքում ՀՖՖ ներկայացուցիչները քննարկել են համայնքում ֆուտբոլի զարգացման հետ կապված այլ հարցեր ևս:

Share |

Լրահոս

Loading...