Կանանց ԱԱ. Հերթական աղմկոտ սկանդալը VAR համակարգի շուրջ

10:27 20.06.2019

Շոտլանդիայի կանանց հավաքականը դուրս մնաց Աշխարհի առաջնությունից՝  խմբային փուլի 3-րդ տուրում ոչ ոքի խաղալով Արգենտինայի հետ (3:3):

74-րդ րոպեին շոտլանդացիները հաշվի մեջ առաջ էին 3:0 հաշվով: Սակայն հաջորդ հինգ րոպեների ընթացքում մրցակցին հաջողվեց երկու գնդակ խփել։ 93-րդ րոպեին Շոտլանդիայի հավաքականի դարպասին նշանակվեց 11-մետրանոց հարված։ Շոտլանդացի դարպասապահը կարողացավ հետ մղել հարվածը, սակայն մրցավարը, VAR համակարգի օգնությամբ դիտելով կրկնապատկերը, որոշում կայացրեց, որ դարպասապահը դարպասային գծից առաջ է կանգնել: Այդ  իսկ պատճառով մրցավարը պահանջեց կրկնել 11-մետրանոցը և երկրորդ փորձից Արգենտինան հավասարեցրեց հաշիվը։

Խաղից հետո Շոտլանդիայի առաջին նախարար Նիկոլա Սթերջենը հայտարարել է, որ ատում է VAR համակարգը:

«Սարսափելի էր: Ես հասկանում եմ, թե ինչպես եք ձեզ զգում, բայց մի հիասթափվեք: Մենք հպարտ ենք ձեզանով: Ես չեմ կարողանում հասկանալ, թե ինչպես է աշխատում VAR-ը: Ես ատում եմ այն», - գրել է Սթերջենն իր թվիթերյան էջում:

Share |

Լրահոս

Loading...