Բարսելոնան անհավանական առաջարկ է պատրաստել Նեյմարի համար

15:54 21.06.2019

Կատալոնական «Բարսելոնան» բանակցություններ է վարում ՊՍԺ-ի հարձակվող Նեյմարին վերադարձնելու ուղղությամբ:

Ինչպես գրում է Sport.es-ը,  կատալոնացիները փարիզյան ակումբին նախնական առաջարկ են արել. 100 մլն եվրո, ինչպես նաև Ֆիլիպե Կոուտինյոյի տրանսֆերային իրավունքները: «Կապտանռնագույնները» պատրաստ են նաև ՊՍԺ-ին զիջել Սամուել Ումտիտիի կամ Իվան Ռակիտիչի տրանսֆերները: Նրանց միջև ընտրություն պետք է կատարեն փարիզցիները: 

Ֆրանսիական ակումբը դեռևս չի պատասխանել «Բարսելոնային», սակայն հաղորդվում է, որ ՊՍԺ-ի ղեկավարությունը տեղափոխությունից ցանկանում է ստանալ ավելին, քան վճարել էր նրա տրանսֆերի համար 2017 թվականին:

Բրազիլացին ՊՍԺ-ի կազմը համալրել էր 222 մլն եվրոյով:

Share |

Լրահոս

Loading...