Խառնաշփոթ. Բարսելոնան Ռաբիոյի հետ պայմանագիր չկնքելու դեպքում փոխհատուցում կվճարի

11:12 21.06.2019

«Բարսելոնան» կարող է ֆինանսական խնդիրներ ունենալ «Պարի Սեն Ժերմենի» կիսապաշտպան Ադրիեն Ռաբիոյի և՛ տեղափոխության, և՛ չտեղափոխության դեպքում:

AS-ը հաղորդում է, որ ավարտված մրցաշրջանի ժամանակ կատալոնական ակումբը 24-ամյա ֆուտբոլիստի հետ տեղափոխության վերաբերյալ նախնական համաձայնություն է ձեռք բերել: Ըստ կողմերի պայմանավորվածության՝ եթե «Բարսելոնան» հրաժարվի լիարժեք պայմանագիր կնքել Ռաբիոյի հետ, ֆինանսական փոխհատուցում կվճարի:

Այժմ Ռաբիրոն համաձայն է համալրել «Բարսելոնայի» կազմը, եթե տարեկան ստանա 15 միլիոն եվրո աշխատավարձ (բոնուսներով՝ 20 միլիոն եվրո): Կատալոնացիները Ռաբիոյին այդքան վճարելու մտադրություն չունեն և կարող են հրաժարվել տրանսֆերից՝ չնայած այդ դեպքում ևս կունենան ֆինանսական կորուստ, որի չափը չի նշվում:

Ավելի վաղ շրջանառվող լուրերի համաձայն, «Պարի Սեն Ժերմենի» սպորտային տնօրենի փոփոխությամբ պայմանավորված՝ Ռաբիոն կարող է մնալ փարիզյան ակումբում: Բացի այդ, տեղեկատվություն էր հրապարակվել, որ Ռաբիոյի համար պայքարին միացել են «Յուվենտուսը» և «Մանչեսթեր Յունայթեդը»:

Հիշեցնենք, որ Ռաբիոն հրաժարվել էր երկարաձգել ՊՍԺ-ի հետ պայմանագիրը, որի ժամկետը լրանալու է հունիսի 30-ին: Հուլիսի 1-ին ֆուտբոլիստը ձեռք կբերի ազատ գործակալի կարգավիճակ:

Share |

Լրահոս

Loading...