«Բարսելոնայի» կիսապաշտպան Ֆիլիպե Կոուտինյոն, ով վարձակալական հիմունքներով հիմա խաղում է «Բավարիայում», չի վերադառնա «Լիվերպուլ»։
The Mirror-ը գրում է, որ «մերսիսայդցիները» չունեն հետաքրքրություն բրազիլացի կիսապաշտպանին գնելու, որը ամառային տրանսֆերային պատուհանի ընթացքում 28 տարեկան է լինելու։
Ավելի վաղ հաղորդվում էր, որ Կոուտինյոն կարող է կարիերան շարունակել ԱՊԼ-ում։ Հիմա հավանական է թվում, որ Կոուտինյոն ԱՊԼ տեղափոխվելու դեպքում կխաղա իր նախկին թիմի հակառակորդներից մեկի կազմում։
Օրեր առաջ կար տեղեկություն նաև այն մասին, որ Կոուտինյոն կարող է վարձակալությամբ տեղափոխվել «Ինտեր»։