Մադրիդի Ռեալը միանում է Դե Լիգտի համար մղվող պայքարին

20:54 21.06.2019

Ամստերդամի «Այաքսի» և Հոլանդիայի ազգային հավաքականի պաշտպան Մաթիաս Դե Լիգտի համար մղվող տրանսֆերային պայքարը շարունակվում է։ 

Ինչպես տեղեկացնում է AS-ը, հոլանդացի պաշտպանին գնելու պայքարին միանում է Մադրիդի «Ռեալը»։ 19-ամյա պաշտպանի ծառայություններով հետաքրքրված են նաև «Յուվենտուսը», «Բարսելոնան» և «Պարի Սեն Ժերմենը»։ 

Աղբյուրի տեղեկություններով՝ Մաթիաս Դե Լիգտը ընտանիքի հետ ներկա պահին հանգստանում է Միացյալ Նահանգներում՝ Մայամիում։ Մադրիդի «Ռեալի» ներկայացուցիչները մտադիր են իմանալ, թե արդյոք ֆուտբոլիստը հետաքրքրված է «Սանտիագո Բեռնաբեու» տեղափոխությամբ։ 

Հիշեցնենք, որ օրեր առաջ հայտնվեց տեղեկություն այն մասին, որ Դե Լիգտը, լսելով իր գործակալ Մինո Ռայոլայի խորհուրդը, հրաժարվել է «Բարսելոնա» տեղափոխվելու մտքից։ 

Հիշեցնենք, որ «սերուցքայինները» ձեռք են բերել Էդեր Միլիտաոյին, ով նույնպես հանդես է գալիս պաշտպանության կենտրոնում։ 

Share |

Լրահոս

Loading...