Ֆելիքս Օժե-Ալյասիմը կրկնել է Ֆեդերերի տպավորիչ հնարքը (տեսանյութ)

19:25 21.06.2019

Լոնդոնում այսօր սկսվել է ATP Queens Club մրցաշարի քառորդ եզրափակիչ փուլը։ 

Մրցաշարի առաջին համար Ստեֆանոս Ցիցիպասը երկու սեթում պարտվել է կանադացի Ֆելիքս Օժե-Ալյասիմին 5-7, 2-6 հաշվով։ 18-ամյա թենիսիստը վերջին 20 տարիների ամենաերիտասարդ մասնակիցն է մրցաշարում, ում հաջողվում է դուրս գալ կիսաեզրափակիչ։ Հանդիպման դրվագներից մեկում Օժե-Ալյասիմը օդից կասեցրել է գնդակը ռակետի օգնությամբ։ Այս հնարքը շատ հաճախ կիրառում է շվեյցարացի Ռոջեր Ֆեդերերը։ 

Հավելենք, որ Queens Club-ի քառորդ եզրափակչի ևս մեկ հանդիպում արդեն ավարտվել է։ Դանիլ Մեդվեդևը երկու սեթում 6-2, 6-2 հաշվով առավելության է հասել արգենտինացի Դիեգո Շվարցմենի նկատմամբ։ 

Share |

Լրահոս

Loading...