ATP Հալլե. Խաչանովը դուրս մնաց պայքարից

16:11 21.06.2019

Ռուսաստանը ներկայացնող հայազգի թենիսիստ Կարեն Խաչանովը դուրս մնաց Հալլեի մրցաշարից:

Մրցաշարի երրորդ համարը քառորդ եզրափակիչ փուլում 2 սեթում պարտվեց իտալացի Մատեո Բերետինիին՝ 2-6, 6-7 (4):

Թենիսիստները կորտում անցկացրել են 1 ժամ 31 րոպե. այդ ընթացքում Խաչանովի ակտիվում գրանցվել է 3 էյս, 1 կրկնակի սխալ, իսկ նրա մրցակցի ակտիվում՝ 1 կրկնակի սխալ, 2 բրեյք:

Բերետինիի հաջորդ մրցակիցը լինելու է Դավիդ Գոֆեն (Բելգիա)-Ալեքսանդր Զվերև (Գերմանիա) զույգի գաղթողը:

Ուշագրավ է, որ Մատեոն այս մրցաշրջանում խոտի վրա անցկացրած 8 խաղում 8 հաղթանակ է տոնել: 

Share |

Լրահոս

Loading...