Կլոպ. Բոլորը մեծ գումարներ են ծախսում և Լիվերպուլը նույնպես ստիպված է դա անել

19:09 21.06.2019

«Լիվերպուլի» գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը պատմել է իր երեք տարվա վաղեմության՝ ֆուտբոլային ծախսերի վերաբերյալ արած հայտարարության մասին, որտեղ նա նշել է, որ երբեք մեկ ֆուտբոլիստի համար 100 միլիոն եվրո չի ծախսի:

«Երբ Գերմանիայում էի, «Բավարիան» շատ փող ուներ, 100 միլիոն եվրոյի չափ։ Այսօրվա շուկայում նման գումարով կարելի է գնել մեկ կենտրոնական պաշտպանի: Այնպես որ, այսօր այդ գումարը բավարար է միայն մեկ խաղացողի և չի բավականացնի նույնիսկ աշխատավարձի համար: Շուկան փոխվել ավելի շատ, քան ես սպասում էի: Բայց ես մնում եմ իմ կարծիքին:

Ես ասել եմ, որ եթե մենք հասնենք այն կետին, երբ ֆուտբոլը կլինի միայն փողի մասին, այլ ոչ թե հենց ֆուտբոլի, ապա ես կհեռանամ: Ես դեռ այդպես եմ կարծում։

«Լիվերպուլը» հավակնոտ ակումբ է, և եթե մենք չծախսենք այնքան, որքան մյուսները, չենք կարողանա պայքարել նրանց դեմ։ Բոլորը մեծ գումարներ են ծախսում և Լիվերպուլը նույնպես ստիպված է դա անել», – ասել է անգլիական ակումբի գլխավոր մարզչիչը:

Share |

Լրահոս

Loading...