Բոլորը ստում են. Մարադոնան հերքել է Ալցգեյմերի հիվանդություն ունենալու լուրերը

14:20 21.06.2019

Արգենտինայի հավաքականի նախկին ֆուտբոլիստ Դիեգո Մարադոնան անդրադարձել է մամուլում շրջանառվող այն լուրերին, որոնց համաձայն՝ ինքը տառապում է Ալցգեյմերի հիվանդությամբ:

Լեգենդար ֆուտբոլիստը տեսանյութ է հրապարակել Instagram-ի իր պաշտոնական էջում:

«Բոլորը ստում են, բոլորը ստում են: Ասում են, թե ես Ալցգեյմերի հիվանդություն ունեմ, սակայն անգամ չեն էլ հասկանում, թե ինչ հիվանդություն է դա»,- ասում է Մարադոնան և հավելում, որ Ալցգեյմերի հիվանդություն ունեցող մարդիկ մահանում են, իսկ ինքը չի պատրաստվում մահանալ:

Հունիսի 14-ին Մարադոնան առողջական խնդիրների պատճառով թողել էր մեքսիկական «Դորադոսի» գլխավոր մարզչի պաշտոնը: Լատինամերիկյան լրատվամիջոցներում լուրեր էին շրջանառվում, որ նախկին ֆուտբոլիստի մոտ Ալցգեյմերի հիվանդության նախնական փուլն է:

Նշենք, որ Ալցգեյմերի հիվանդությունն անբուժելի է և ժամանակի ընթացքում հանգեցնում է հիշողության կորստի ու խոսքի խանգարման:

Share |

Լրահոս

Loading...