Մբապե. Ավելի կարևոր է Չեմպիոնների լիգայում հաղթելը

09:50 21.06.2019

ՊՍԺ-ի հարձակվող Կիլիան Մբապեն իր կարծիքն է հայտնել, թե որ տիտղոսն է ավելի կարևոր՝ Չեմպիոնների լիգան, թե «Ոսկե գնդակը».

«Ինձ համար ամենակարևորը Չեմպիոնների լիգայում հաղթելն է: «Ոսկե գնդակի» մրցանակը պատմության մեջ չի մնում, քանի որ սպորտը թիմային մարզաձև է: Եթե զբաղվեի թենիսով, ապա առաջնային կլիներ «Ոսկե գնդակը», քանի որ թենիս խաղում ես միայնակ:

Ֆուտբոլում ամեն ինչ այլ է: Կարծում եմ՝ «Ոսկե գնդակ» հաղթելու համար նախ պետք է նվաճես Չեմպիոնների լիգայի գավաթը»- ֆրանսիացու խոսքը մեջբերում է ESPN-ը:

Հավելենք, որ վերջերս շատ է խոսվում Մբապեի՝ ՊՍԺ-ն լքելու մտադրության մասին: Աշխարհի չեմպիոնին շատերը կապում են Մադրիդի «Ռեալի» հետ:

Share |

Լրահոս

Loading...