Մբապե. Նրանց անունները հավերժ կմնան ֆուտբոլի պատմության մեջ

19:58 21.06.2019

ՊՍԺ-ի հարձակվող Կիլիան Մբապեն պատմել է, թե ֆուտբոլիստներից ում կարող է դասել իր սիրելի խաղացողների թվին:

«Դժվար է ընտրություն կատարել, քանի որ ֆուտբոլն այժմ տարբերվում է նրանից, որը եղել է 20 տարի առաջ։ Ես կարող էի տալ Պելեի անունը, բայց նա խաղացել է 1950-ականներին։

Այժմ կարող եմ ընտրել Ռոնալդուին, Մեսսիին, Մարադոնային, Զիդանին։ Կան շատ հրաշալի խաղացողներ և դժվար է ընտրել մեկին, քանի որ մեկին ընտրելով՝ մոռանում ես ուրիշների մասին, ովքեր նույնպես մեծ կարիերա են ունեցել: Բայց ֆուտբոլի ժամանակակից պատմության մեջ կառանձնացնեմ Կրիշտիանու Ռոնալդուին, Լիոնել Մեսսիին, Զիդանին, Ռոնալդինիոյին։ Նրանց անունները հավերժ կմնան ֆուտբոլի պատմության մեջ»,-Մբապեի խոսքերը մեջբերում է Goal.com-ը։

Ավարտված մրցաշրջանում Մբապեն ՊՍԺ-ում անց է կացրել 43 հանդիպում և դարձել 39 գոլի ու 17 գոլային փոխանցման հեղինակ։

Share |

Լրահոս

Loading...