Աղբյուր. Նեյմարը ընդունել է Բարսելոնայի բոլոր պահանջները

21:33 21.06.2019

Ֆրանսիական ՊՍԺ-ի հարձակվող բրազիլացի Նեյմարը ընդունել է «Բարսելոնայի» բոլոր պահանջները Կամպ Նոու վերադառնալու համար: Այս մասին տեղեկացնում է UOL-ը:

Աղբյուրի տեղեկություններով՝ 27-ամյա հարձակվողը համաձայնել է գնալ աշխատավարձի իջեցման՝ հանուն կատալոնական ակումբ վերադառնալու և հետ կանչել իր հայցը՝ կապված 2016-ին պայմանագիրը երկարաձգելու համար 26 մլն եվրոյի փոխհատուցման հետ և հրապարակավ հայտարարել ՊՍԺ-ից հեռանալու ցանկության մասին:

Ավարտված մրցաշրջանում Նեյմարը ակումբային մակարդակով մասնակցել է 28 հանդիպման։ Հարձակվողը խփել է 23 գոլ, կատարել 13 գոլային փոխանցում։ Բրազիլացու պայմանագիրը ՊՍԺ-ի հետ նախատեսված է մինչև 2022 թվականի ամառը։ Ավելի վաղ տեղեկություն էր հայտնվել, որ փարիզցիները ֆուտբոլիստին 300 միլիոն եվրոյից էժան չեն վաճառի։  

 

Share |

Լրահոս

Loading...