Բեքհեմի կինը նրան Մանչեսթեր Սիթիի մարզաշապիկ է նվիրել (լուսանկար)

15:12 22.06.2019

Վիկտորյա Բեքհեմը՝ «Մանչեսթեր Յունայթեդի», «Ռեալի», «Միլանի» և ՊՍԺ-ի նախկին ֆուտբոլիստ Դևիդ Բեքհեմի կինը, կատակել է ամուսնու հետ՝ նրան օրիգինալ նվեր մատուցելով։

44-ամյա անգլիացին, որը 10 մրցաշրջան է անցկացրել «Մանչեսթեր Յունայթեդում», ստացել է «կարմիր սատանաների» սկզբունքային մրցակցի՝ «Մանչեսթեր Սիթիի» մարզաշապիկը։

Ազգանվան փոխարեն շապիկի վրա գրված է եղել «Դեյվ»։

Բեքհեմը  «Մանչեսթեր Յունայթեդի» սան է։ Մանկունիացիների կազմում 6 անգամ դարձել է Անգլիայի չեմպիոն, իսկ 1999 թվականին դարձել է Չեմպիոնների լիգայի հաղթող։

Ավելի վաղ, Բեքհեմների ընտանիքը ներկա է գտնվել Մադրիդի «Ռեալի» ավագ Սերխիո Ռամոսի հարսանիքին։ ԶԼՄ-ների փոխանցմամբ, նրանք միակն են եղել, ում թույլատրվել է արարողության ընթացքում օգտվել բջջային հեռախոսից։

Share |

Լրահոս

Loading...