Պաշտոնական. Անդրանիկ Քոչարյանը տեղափոխվեց Գանձասար-Կապան

01:14 22.06.2019

«Գանձասար-Կապան» շարունակում է ակտիվ տրանսֆերային քաղաքականությունը:

Հերթական ձեռքբերումը հարձակողական ոճի կիսապաշտպան Անդրանիկ Քոչարյանն է: Թիմի և 25-ամյա ֆուտբոլիստի միջև կնքվել է 1 տարվա պայմանագիր։ Այս մասին տեղեկացնում է ակումբի մամլո ծառայությունը:

Քոչարյանը Երևանի «Բանանցի» սան է։ Հանդես է եկել նաև «Ուլիս», «Միկա» ակումբներում։ Վերջին երեք մրցաշրջանները Քոչարյանն անցկացրել է Երևանի «Արարատում», որի կազմում անցկացնելով 66 հանդիպում դարձել է 14 գոլի հեղինակ։

Share |

Լրահոս

Loading...