Queens Club. Ֆելիսիանո Լոպեսը եզրափակչում կմրցի Ժիլ Սիմոնի հետ

22:33 22.06.2019

Լոնդոնում շարունակվում է ATP 500 շարքի Queens Club մրցաշարը։ Այսօր կայացել են կիսաեզրափակիչ խաղերը։ 

Ֆելիսիանո Լոպեսը շարունակում է իր ֆանտաստիկ շաբաթը։ 37-ամյա իսպանացին կիսաեզրափակչում հաղթեց կանադացի Ֆելիքս Օժե- Ալյասիմին 6-7(3), 6-3, 6-4 հաշվով։ Ֆելիսիանո Լոպեսը դարձավ Queens Club մրցաշարի պատմության ամենատարեց թենիսիստը, ում հաջողվել է հասնել եզրափակիչ։ 

Երկրորդ կիսաեզրափակչում ևս սերունդների բախում էր։ Դանիլ Մեդվեդևը մրցում էր Ժիլ Սիմոնի հետ։ Այս խաղում ևս փորձառու թենիսիստը առավելության հասավ երիտասարդ մրցակցի նկատմամբ։ Սիմոնը, չնայած առաջին սեթը թայ-բրեյքում պարտվելուն, կարողացավ առավելության հասնել ռուս թենիսիստի նկատմամբ։ Երկրորդ և երրորդ սեթերում ֆրանսիացին հաղթեց 6-4, 6-3 հաշվով։ Մեդվեդևի 13 էյսերը անգամ չօգնեցին նրան դուրս գալ եզրափակիչ։ 

Վաղը կայանալիք վճռորոշ խաղում միմյանց դեմ մրցելու են Ֆելիսիանո Լոպեսը և Ժիլ Սիմոնը։ 

Share |

Լրահոս

Loading...