ATP Հալլե․ Ֆեդերերը դուրս եկավ եզրափակիչ

19:02 22.06.2019

Թենիսի ATP 500 շարքի Հալլեի մրցաշարի եզրափակչի մասնակիցների անունները հայտնի են։ 

Այսօր կայացան կիսաեզրափակիչ երկու հանդիպումները։ Շվեյցարացի Ռոջեր Ֆեդերերը երկու սեթում 6-3, 6-3 հաշվով առավելության հասավ Պիեր Էրբերտի նկատմամբ։ Հանդիպումը տևեց մեկ ժամ։ Ի տարբերություն 1/8 և 1/4 եզրափակիչների խաղերին, այստեղ Ռոջերը խնդիրներ չունեցավ։

Երկրորդ կիսաեզրափակչում Դավիդ Գոֆենը ուժեղ գտնվեց Մատեո Բերետինիից։ Բելգիացի թենիսիստը երկու սեթում առավելության հասավ երիտասարդ իտալացու նկատմամբ 7-6(4), 6-3 հաշվով։ 

Այսպիսով, վաղը կայանալիք եզրափակչում Հալլեի տիտղոսի համար միմյանց դեմ կմրցեն Ռոջեր Ֆեդերերն ու Դավիդ Գոֆենը։ Նշենք, որ 37-ամյա շվեյցարացին ինը անգամ չեմպիոն է հռչակվել այս մրցաշարում, մինչդեռ Գոֆենը Հալլեում հաղթանակ չունի։ 

Share |

Լրահոս

Loading...