Դանի Ալվեսը հայտարարեց ՊՍԺ-ից հեռանալու մասին

10:21 23.06.2019

Ֆրանսիական ՊՍԺ-ի պաշտպան Դանի Ալվեսը հայտարարել է ակումբից հեռանալու մասին:

Instagram-ի իր էջում բրազիլացին գրել է.

«Այսօր իմ կյանքում ավարտվում է հերթական փուլը՝ հաղթանակի, վերաիմաստավորման և փորձի փուլը։ Կցանկանայի շնորհակալություն հայտնել ՊՍԺ-ի ընտանիքին՝ ակումբի պատմության մեջ նոր էջ գրելու հնարավորության համար: Շնորհակալություն բոլոր թիմակիցներին այն րոպեների համար, որոնք միասին ապրել ենք ուրախության և վշտի մեջ»։

Դանի Ալվեսը ՊՍԺ է տեղափոխվել 2017-ի ամռանը «Յուվենտուսից» ազատ գործակալի կարգավիճակով: Ավարտված մրցաշրջանում պաշտպանը ակումբային մակարդակով մասնակցել է 32 հանդիպման, խփել է 3 գոլ, կատարել 8 գոլային փոխանցում։ 36-ամյա բրազիլացու պայմանագիրը փարիզցիների հետ ավարտվում է հունիսի 30-ին։

Share |

Լրահոս

Loading...