Աղբյուր. Ալվեսի ծառայություններն առաջարկել են Բարսելոնային

18:10 23.06.2019

Պաշտպան Դանի Ալվեսը, որն այսօր՝ հունիսի 23-ին, հայտարարել է ՊՍԺ-ից հեռանալու մասին, կարող է վերադառնալ «Բարսելոնա»: Այս մասին «Թվիթերի» իր միկրոբլոգում հաղորդել է Esports RAC1-ի-ի լրագրող Խերարդո Ռոմերոն:

Ալվեսը ՊՍժ էր տեղափոխվել «Յուվենտուսից» 2017 թվականի ամռանը: Ավարտված մրցաշրջանում բրազիլացին փարիզյան ակումբի կազմում անցկացրել է 32 խաղի, խփել է 3 գոլ ու կատարել 8 գոլային փոխանցում: 

Պաշտպանը, հիշեցնենք, «Բարսելոնայի» կազմում խաղացել է 2008-ից 2016 թվականներին: transfermarkt.de կայքը նրա տրանսֆերային արժեքն այս պահին գնահատում է 2.5 միլիոն եվրո:

Share |

Լրահոս

Loading...