Մինսկ-2019․ Հայաստանի ներկայացուցիչների՝ մրցումային երրորդ օրվա ժամանակացույցը և մրցակիցները

10:30 23.06.2019

Բելառուսի մայրաքաղաք Մինսկում ընթացող Եվրոպական խաղերում այսօր մեկնարկում է մրցումային երրորդ օրը։

Հունիսի 23-ին հանդես են գալու սպորտային ակբրոբատները, բասկետբոլիստները, բռնցքամարտիկները, հեծանվորդները, գեղարվեստական մարմնամարզուհիները, ձյուդոիստները, աթլետները, սեղանի թենիսիստները, սամբիստները, նետաձիգները և հրաձիգները։

Այսօր 3 մարզաձևում Հայաստանը կունենա 7 ներկայացուցիչ։

Սամբիստներից պայքարի են դուրս գալու Տիգրան Կիրակոսյանը (52 կգ), Արսեն Ղազարյանը (74 կգ) և Գրիգոր Սահակյանը (90 կգ)։ Տիգրան Կիրակոսյանը պայքարը սկսելու է 1/4 եզրափակչից, որտեղ նրա մրցակիցն ուկրաինացի Ռոման Բրատչենկոն է, գոտեմարտը մեկնարկելու է Երևանի ժամանակով 11։07-ին։

Արսեն Ղազարյանը 1/4 եզրափակչում մրցելու է Ռուսաստանի ներկայացուցիչ Ստանիսլավ Սկրայբինի հետ, մեկնարկը՝ Երևանի ժամանակով 11։52-ին։

Գրիգոր Սահակյանի առաջին մրցակիցը չեխ Միրոսլավ Վացեկն է, մեկնարկը՝ Երևանի ժամանակով 12։18-ին։

Հայաստանը ներկայացնող բռնցքամարտիկներից ռինգ դուրս կգան Արթուր Հովհաննիսյանը (49 կգ), Արման Դարչինյանը (75 կգ) և Անուշ Գրիգորյանը (51 կգ): Արթուր Հովհաննիսյանի 1/8 եզրափակչի փուլի մենամարտը մեկնարկելու է Երևանի ժամանակով 15։45-ին, մրցակիցը բելառուս Եվգենի Կարմիլչուկն է։

Արման Դարչինյանը հաղթական մեկնարկից հետո այսօր 1/8 եզրափակչի շրջանակում մենամարտելու է Ալեքսանդր Խիժնյակի հետ, մենամարտը կմեկնարկի Երևանի ժամանակով 21։15-ին։

Անուշ Գրիգորյանը 1/8 եզրափակչում մենամարտելու է Չեխիայի ներկայացուցիչ Նելա Ֆրեյհերովայի հետ։ Մենամարտը կմեկնարկի Երևանի ժամանակով 22։15-ին։

Ձյուդոիստներից տատամի դուրս կգա Ֆերդինանդ Կարապետյանը (73 կգ), ում առաջին մրցակիցը պորտուգալացի Ժորժե Ֆերնանդեսն է։ Ձյուդոյի նախնական գոտեմարտերը կմեկնարկեն Երևանի ժամանակով 11։30-ին։

Share |

Լրահոս

Loading...