Մինսկ-2019․ Արսեն Ղազարյանը սփոփիչ գոտեմարտում կպայքարի ադրբեջանցի սամբիստի հետ

12:17 23.06.2019

Սամբիստ Արսեն Ղազարյանը (74 կգ) պարտվեց Եվրոպական խաղերի մեկնարկում։

Բելառուսի մայրաքաղաք Մինսկում ընթացող խաղերի մրցումային երրորդ օրը պայքարի դուրս եկած Ղազարյանը պարտվեց 1/4 եզրափակչում։ Հայ սամբիստը 1-2 հաշվով զիջեց Ռուսաստանի ներկայացուցիչ Ստանիսլավ Սկրայբինին։

Այսպիսով, Ղազարյանը կմասնակցի սփոփիչ գոտեմարտի, որում հաղթելու դեպքում բրոնզե մեդալի համար պայքարելու հնարավորություն կստանա։ Սփոփիչ գոտեմարտում հայ սամբիստի մրցակիցն ադրբեջանցի Աբդուլա Աբուդլաևն է։

Ավելի վաղ հաղթանակով էր մեկնարկել և կիսաեզրափակիչ փուլի ուղեգիր նվաճել 52 կգ քաշային կարգում հանդես եկող Տիգրան Կիրակոսյանը։ Քիչ անց պայքարի դուրս կգա նաև Գրիգոր Սահակյանը (90 կգ), ում առաջին մրցակիցը չեխ Միրոսլավ Վացեկն է։

Share |

Լրահոս

Loading...