Մինսկ-2019․ Սամբիստ Գրիգոր Սահակյանը դուրս եկավ կիսաեզրափակիչ

12:42 23.06.2019

Մինսկում (Բելառուս) ընթացող երկրորդ Եվրոպական խաղերում մեկնարկել է մրցումային երրորդ օրը։

Այսօր պայքարի են դուրս եկել սամբիստները։ 90 կգ քաշային կարգում Հայաստանի ներկայացուցիչ Գրիգոր Սահակյանը հաղթանակով է մեկնարկել։

1/4 եզրափակչում Սահակյանը 8-0 հաշվով հաղթել է Չեխիայի ներկայացուցիչ Միրոսլավ Վացեկին և դուրս եկել կիսաեզրափակիչ։ Սահակյանի հաջորդ մրցակիցը լինելու է Ռուսաստանի ներկայացուցիչ Սերգեյ Րյաբովը։

Հիշեցնենք, որ ավելի վաղ հաղթանակով էր մեկնարկել և կիսաեզրափակիչ փուլի ուղեգիր նվաճել 52 կգ քաշային կարգում հանդես եկող Տիգրան Կիրակոսյանը, իսկ 74 կգ քաշային Արսեն Ղազարյանը պարտվել էր մեկնարկում և մասնակցելու է սփոփիչ գոտեմարտի։

Share |

Լրահոս

Loading...