Մինսկ-2019․ Արսեն Ղազարյանը հաղթեց ադրբեջանցի սամբիստին և կպայքարի բրոնզե մեդալի համար

15:10 23.06.2019

Բելառուսի մայրաքաղաք Մինսկում ընթացքի մեջ է երկրորդ Եվրոպական խաղերի մրցումային երրորդ օրը։ Այսօր պայքարի են դուրս եկել սամբիստները։

Հայաստանի ներկայացուցիչներից 74 կգ քաշային Արսեն Ղազարյանը սփոփիչ գոտեմարտում հաղթելու շնորհիվ բրոնզե մեդալի համար պայքարելու հնարավորություն է ստացել։

Արսեն Ղազարյանը պայքարը սկսեց 1/4 եզրափակչից, որտեղ 1-2 հաշվով պարտվեց Ռուսաստանի ներկայացուցիչ Ստանիսլավ Սկրայբինին ու սփոփիչ գոտեմարտի մասնակցելու հնարավորություն ստացավ։ Սփոփիչ գոտեմարտում Ղազարյանը 3-0 հաշվով հաղթեց ադրբեջանցի Աբդուլա Աբդուլաևին։

Այսպիսով, Արսեն Ղազարյանը կպայքարի բրոնզե մեդալի համար, մրցակիցը Հունաստանի ներկայացուցիչ Գեորգիոս Մարկարիանն է։

Հիշեցնենք, որ հունիսի 23-ին պայքարի դուրս եկած սամբիստներից Տիգրան Կիրակոսյանը (52 կգ) դուրս է եկել եզրափակիչ, իսկ 90 կգ քաշային Գրիգոր Սահակյանը պայքարելու է բրոնզե մեդալի համար։

Share |

Լրահոս

Loading...