Մինսկ-2019․ Տիգրան Կիրակոսյանը կպայքարի ոսկե մեդալի համար (տեսանյութ)

13:34 23.06.2019

Բելառուսի մայրաքաղաք Մինսկում շարունակվում է Եվրոպական խաղերի մրցումային երրորդ օրը։

Այսօր պայքարի դուրս եկած Հայաստանի ներկայացուցիչներից 52 կգ քաշային սամբիստ Տիգրան Կիրակոսյանը ոսկե մեդալի համար պայքարելու հնարավորություն է ստացել։

Կիրակոսյանը 1/4 եզրափակչում վստահ հաղթանակ տոնեց Ուկրաինայի ներկայացուցիչ Ռոման Բրատչենկոյի նկատմամբ՝ 7-0, իսկ կիսաեզրափակիչ փուլում առավելության հասավ Ռուսաստանի ներկայացուցիչ Անդրեյ Կուբարկովի նկատմամբ (3-3):

Ոսկե մեդալի համար Կիրակոսյանը պայքարելու է ադրբեջանցի Ագհասիֆ Սամադովի հետ։ Եզրափակիչ գոտեմարտը մեկնարկելու է Երևանի ժամանակով 19։30-ին։

Share |

Լրահոս

Loading...