Արսենալը հայտնել է՝ որքան գումարի դիմաց բաց կթողնի Տորեյրային

08:30 23.06.2019

Լոնդոնի «Արսենալի» կիսապաշտպան Լուկաս Տորեյրայի՝ ակումբը լքելու խոսակցությունները չեն դադարում:

Ֆուտբոլիստը վերջերս հայտարարել էր, որ չի հարմարվում Անգլիայում ու ցանկանում է վերադառնալ Իտալիա: Ա Սերիայում նա հանդես է եկել «Պեսկարայում» և «Սամպդորիայում»:

La Gazzetta Dello Sport-ը գրում է, որ լոնդոնյան ակումբը հայտնել է, թե որքան գումարի դիմաց բաց կթողնի իր կիսապաշտպանին: «Արսենալը» կդիտարկի 45 մլն եվրոյից սկսած առաջարկները:

Ավելի վաղ նշվում էր, որ Տորեյրայի ծառայություններով հետաքրքրվում է «Միլանը»:

Share |

Լրահոս

Loading...