Կարծում էի՝ ավելի բարդ մենամարտ էր լինելու. Արթուր Հովհաննիսյանը՝ Մինսկ 2019-ում հաղթական մեկնարկի մասին

17:53 23.06.2019

Մինսկում ընթացող Եվրոպական խաղերի մրցումային երրորդ օրը՝ հունիսի 23-ին, մեդալի համար պայքարի դուրս եկավ Հայաստանը ներկայացնող բռնցքամարտիկ, 49կգ քաշային կարգում հանդես եկող Արթուր Հովհաննիսյանը:

1/8 եզրափակչում նա մրցեց Բելառուսը ներկայացնող Եվգենի Կարմիլչուկի հետ և հաղթանակ տոնեց 5-0 հաշվով:

Հաղթական մենամարտից հետո նա առաջին մեկնաբանությունն է տվել ՀԱՕԿ պաշտոնական կայքին:

«Մենամարտը սպասվածից ավելի հեշտ էր: Քանի որ Բելառուսում ենք, մենամարտում էի տեղացու հետ, կարծում էի, որ ավելի բարդ է լինելու: Առաջ Աստված, լավ է լինելու: Իհարկե, պատրաստ եմ հաջորդ մենամարտին», - ասել է բռնցքամարտիկը:

Քառորդ եզրափակչում Հովհաննիսյանը կմրցի ռումինացի Կոսմին Գիրլեանուի հետ: Բռնցքամարտիկները ռինգ դուրս կգան հունիսի 25-ին։

Share |

Լրահոս

Loading...