Արարատ-Արմենիան ջախջախիչ հաղթանակ է տարել բելառուսական թիմի նկատմամբ (տեսանյութ)

21:52 23.06.2019

Բելառուսում ուսումնամարզական հավաք անցկացնող «Արարատ-Արմենիան» այսօր՝ հունիսի 23-ին, առաջին ընկերական հանդիպումն է անցկացրել՝ մրցելով Բելառուսի Առաջին լիգան ներկայացնող «Սպուտնիկի» հետ: 

Վարդան Մինասյանի թիմը 5-0 հաշվով ջախջախիչ հաղթանակ է տարել: Գոլի հեղինակ են դարձել Դավիդ Դավիդյանը, Լուիս Օգանան, Արմեն Նահապետյանը, Ժիրայր Շաղոյանը և Ալեքսանդր Դամչևսկին:

Հաջորդ հանդիպումը երևանյան թիմը կանցկացնի հունիսի 29-ին՝ մրցելով Ուկրաինայի Պրեմիեր-լիգան ներկայացնող «Դեսնայի» հետ:

Այս հավաքի ընթացքում նախատեսվում է ևս մեկ ընկերական խաղ՝ հուլիսի 3-ին, բելառուսական «Գոմելի» հետ:

Հիշեցնենք, որ այս ուսումնամարզական հավաքով Հայաստանի չեմպիոնը պատրաստվում է Չեմպիոնների լիգայի որակավորման առաջին փուլին, որում մրցակիցը շվեդական ԱԻԿ-ն է:

Share |

Լրահոս

Loading...