Մինսկ-2019. Բռնցքամարտիկ Արթուր Հովհաննիսյանը մեկնարկեց հաղթանակով

16:08 23.06.2019

Եվրոպական խաղերի մրցումային երրորդ օրը շարունակվում է:

Հայաստանն այսօր ներկայացուցիչներ ունի երեք մարզաձևում: Պայքարի մեջ են մտել արդեն սամբիստները, իսկ ձյուդոիստ Ֆերդինանդ Կարապետյանն ավարտել է ելույթները:

Մեդալային պայքարն այսօր սկսել են նաև բռնցքամարտիկները: Առաջինը ռինգ է դուրս եկել 49 կգ քաշային Արթուր Հովհաննիսյանը: 1/8 եզրափակչում նա մրցել է Բելառուսը ներկայացնող Եվգենի Կարմիլչուկի հետ:

Մեր բռնցքամարտիկը 5-0 հաշվով հաղթանակ է տոնել ու շարունակում է պայքարը: Քառորդ եզրափակչում Հովհաննիսյանը կմրցի ռումինացի Կոսմին Գիրլեանուի հետ: Բռնցքամարտիկները ռինգ դուրս կգան հունիսի 25-ին։

Հավելենք, որ այսօր ռինգ կբարձրանան նաև Արման Դարչինյանը (75 կգ) և Անուշ Գրիգորյանը (51 կգ):

Լուսանկարը՝ ՀԱՕԿ-ի

Share |

Լրահոս

Loading...