Արարատը շուտով կհայտարարի նոր ձեռքբերումների մասին

20:15 23.06.2019

Երևանի «Արարատը» նախապատրաստվում է 2019/20 մրցաշրջանի մեկնարկին: Ակումբի մամուլի ծառայությունն ավելի վաղ հաղորդել էր, որ երևանյան ակումբը մարզիչ Սերգեյ Բուլատովի գլխավորությամբ մեկնել է Ռուսաստանի Դաշնություն՝ ամառային ուսումնամարզական հավաք անցկացնելու:

Թիմը մարզումներն անցկացնում է Մոսկվայի «Սպարտակի» ակադեմիայում: 

Ակումբի մամուլի ծառայությունը տեղեկացնում է, որ առաջիկա օրերին արդեն կհայտարարվեն թիմի նոր համալրումների մասին:

Ավելի վաղ արդեն հայտնի էր դարձել, որ թիմից հեռացել են մի շարք ֆուտբոլիստներ՝ Արտյոմ Սիմոնյանը, Հայկ Սարգսյանը, Օրբելի Համբարձումյանը, Վահե Չոփուրյանը:

Հավելենք, որ նոր մրցաշրջանում «Արարատն» իր տնային հանդիպումներն անցկացնելու է Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում:

Հիշեցնենք, որ ավարտված մրցաշրջանում «Արարատը» անցկացրած 32 խաղերի արդյունքում հավաքեց 22 միավոր և զբաղեցրեց մրցաշարային աղյուսակի վերջին հորիզոնականը: 

Share |

Լրահոս

Loading...