Աստանան հետաքրքրված է Բարսեղյանի ծառայություններով

14:10 23.06.2019

Հուլիսի 3-ին Ղազախստանում բացվում է տրանսֆերային պատուհանը։

«Աստանան» հունիսի վերջին Ջունիոր Կաբանանգի հեռանալու պատճառով փնտրում է հարձակվող և եզրային կիսապաշտպան, ով կարող է դառնալ «Կայսարի» և Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Տիգրան Բարսեղյանը: Այս մասին հաղորդում է KazFootball-ը:

Թիմին անհրաժեշտ է կատարել համալրումներ մինչև Չեմպիոնների Լիգայի որակավորման 1-ին փուլում «Կլուժի» դեմ հանդիպումը:

Տիգրան Բարսեղյանը «Կայսար» է տեղափոխվել այս տարվա հունվարին։ Պրեմիեր լիգայի ընթացիկ մրցաշրջանում «Կայսարի» կազմում հայ ֆուտբոլիստը մասնակցել է 14 հանդիպման, խփել է 6 գոլ և կատարել 2 գոլային փոխանցում: Տիգրանը մասնակցել է նաև Ղազախստանի գավաթի խաղարկությանը՝ այս մրցաշարում խաղալով 3 հանդիպում, դառնալով 2 գոլի և 1 գոլային փոխանցման հեղինակ: Հատկանշական է, որ հենց նրա գոլն է 11-մետրանոցից «Տոբոլի» հետ խաղի վերջին վայրկյաններին (3-1) (3-2՝ ընդհանուր հաշիվը) Տիգրանի հարազատ ակումբին դուրս բերեց Ղազախստանի Գավաթի եզրափակիչ, որը կկայանա սեպտեմբերի 22-ին:

Share |

Լրահոս

Loading...