Հնարավոր է՝ Բուֆֆոնը կարիերան շարունակի Չեմպիոնշիփում

13:12 23.06.2019

Իտալիայի հավաքականի նախկին դարպասապահ Ջանլուիջի Բուֆֆոնը կարիերան կարող է շարունակել Անգլիայում, հաղորդում է Corriere della sera-ն:

Աղբյուրի տեղեկություններով՝ 41-ամյա իտալացի դարպասապահի ծառայություններով հետաքրքրված է անգլիական Չեմպիոնշիփում հանդես եկող «Լիդս Յունայթեդը»:

Հիշեցնենք, որ Բուֆֆոնը չի երկարաձգել ՊՍԺ-ի հետ պայմանագիրը, որը նախատեսված էր մինչև 2019-ի ամառը:

Ավելի վաղ հաղորդվում էր, որ Բուֆֆոնի ծառայություններով հետաքրքրված են նաև «Պորտուն», «Ատալանտան», «Ֆլումինենսեն», «Պարման» և «Բրեշիան»: Բուֆֆոնը «Յուվենտուսից» ՊՍԺ է տեղափոխվել 2018 թվականին։ Անցած մրցաշրջանում դարպասապահը 25 խաղում բաց է թողել 25 գնդակ:

Share |

Լրահոս

Loading...