Ամերիկայի Գավաթ․ Կոլումբիա-Պարագվայ․ մեկնարկային կազմեր, ուղիղ հեռարձակում

22:20 23.06.2019

Ամերիկայի Գավաթի խաղարկության խմբային փուլի երրորդ տուրում B խմբի առաջատար Կոլումբիան խաղալու է Պարագվայի հետ։

Հանդիպումը կայանալու է Սալվադորի «Արենա Ֆոնտե Նովա» մարզադաշտում և մեկնարկելու է Երևանի ժամանակով 23։00-ին։

Հավաքականների մեկնարկային կազմերը հայտնի են․

Կոլումբիա․ Մոնտերո, Արյաս, Սապատա, Լուկումի, Բորխա, Կուելյար, Լերմա, Կուադրադո, Կարդոնա, Դիաս, Ֆալկաո

Պարագվայ․ Ֆերնանդես, Պիրիս, Գոմես, Ալոնսո, Արսամենդիա, Խուան Ռոխաս, Սանչես, Գոնսալես, Ալմիրոն, Մաթիաս Ռոխաս, Կարդոսո

Այս խաղից առաջ Կոլումբիան 6 միավորով գլխավորում է B խմբի մրցաշարային աղյուսակը, իսկ Պարագվայը 2 միավորով երկրորդ տեղում է։

Խաղի ուղիղ հեռարձակմանը կարող եք հետևել ստորև։

Share |

Լրահոս

Loading...