Ըմբշամարտի պատանեկան ԵԱ. Գենիկ Ասատրյանը արծաթե մեդալ նվաճեց

21:01 23.06.2019

Հայաստանի ներկայացուցիչ Գենիկ Ասատրյանը (60 կգ) դարձավ Իտալիայի Ֆաենցա քաղաքում անցկացվող ազատ ոճի ըմբշամարտի Եվրոպայի պատենական առաջնության արծաթե մեդալակիր:  

Հայ պատանի ըմբիշը պայքարը սկսել էր հունիսի 22-ին: Նա իր ճանապարհից հեռացրել էր վրացի Դավիթի Աբդալաձեին (10-1), բելառուցսի Անատոլի Հռամիկային (15-2), Ռուսաստանը ներկայացնող Դանիլի Խարչիլավային (4-3):

Եզրափակչում մեր ըմբիշի մրցակիցը Ադրբեջանը ներկայացնող Սաբիր Ջաֆարովն էր: Գոտեմարտն ավարտվեց Ասատրյանի՝ 1-6 հաշվով պարտությամբ:

Հիշեցնենք, որ այսօր 92 կգ քաշային կարգում գորգ դուրս կգա նաև Հայաստանը ներկայացնող Լյովա Գևորգյանը:

Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը Եվրոպայի առաջնությանը մեկնել է 10 ըմբիշով:

Share |

Լրահոս

Loading...