Ֆեդերերը կարիերայում 10-րդ անգամ դարձավ Հալլեի մրցաշարի չեմպիոն

16:53 23.06.2019

Հալլեի մրցաշարի եզրափակիչ խաղում շվեյցարացի Ռոջեր Ֆեդերերը երկու սեթում առավելության հասավ բելգիացի Դավիդ Գոֆենի նկատմամբ։

1 ժամ 25 րոպե տևած հանդիպումն ավարտվեց 7-6 (7-2), 6-1 հաշվով։ 37-ամյա Ֆեդերերի ակտիվում գրանցվեց 1 սխալ՝ սեփական մատուցման ժամանակ, 3 բրեյք-փոյնթ՝ 6 հնարավորից, իսկ Գոֆենի ակտիվում՝ 5 կրկնակի սխալ։ Բացի այդ, թենիսիստների ակտիվում գրանցվեց 7-ական էյս։

Ֆեդերերի համար այս տիտղոսը 102-րդն է կարիերայում և 10-րդը Հալլեի մրցաշարում։ Grand Slam շարքի մրցաշարերի 20-ակի չեմպիոնը թենիսի նորագույն պատմության մեջ երկրորդ խաղացողն է, որին հաջողվում է մեկ մրցաշարում 10 հաղթանակ տոնել։

Առաջինը նման արդյունք գրանցել է իսպանացի Ռաֆայել Նադալը, որը 11-ական անգամ հաղթել է Բարսելոնայի և Մոնտե Կառլոյի մրցաշարերում, 12 անգամ էլ՝ «Ռոլան Գարոսում»։

Share |

Լրահոս

Loading...