Պաշտոնական. Գանձասար-Կապանը համալրում ունի

22:34 23.06.2019

«Գանձասար-Կապանը» համալրում ունի։ Այս մասին հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը:

Թիմի շարքերն է համալրել 23-ամյա պաշտպան Գագիկ Մաղաքյանը։ Ակումբի և ֆուտբոլիստի միջև կնքվել է 1 տարվա պայմանագիրը։

Հավելենք, որ Գագիկ Մաղաքյանը Երևանի «Բանանցի» սան է:

Կապանյան ակումբը նախորդ մրցաշրջանն ավարտել էր 38 միավորով 6-րդ հորիզոնականում: 

Այս տրանսֆերային պատուհանի ընթացքում «Գանձասար-Կապանն» արդեն պայմանագրեր է ստորագրել Էմիլ Եղիազարյանի, Արթուր Գրիգորյանի, Հակոբ Համբարձումյանի, Վարդան Արզոյանի և Անդրանիկ Քոչարյանի հետ:

 

Share |

Լրահոս

Loading...