Մինսկ-2019. Գրիգոր Սահակյանը պարտվեց բրոնզե մեդալի համար պայքարում

19:19 23.06.2019

Բելառուսի մայրաքաղաք Մինսկում շարունակվում են Եվրոպական խաղերը։

Մրցումային երրորդ օրը պայքարի էին դուրս եկել սամբիստները: Այս մարզաձևում Հայաստանն այսօր մեկ բրոնզե մեդալ արդեն նվաճել է․ մրցանակային երրորդ տեղն է զբաղեցրել Արսեն Ղազարյանը:

90 կգ քաշային կարգում այսօր պայքարի էր դուրս եկել նաև Գրիգոր Սահակյանը: Մեր մարզիկը նախ հաղթեց չեխ Միրոսլավ Վացեկին (8-0), իսկ կիսաեզրափակչում պարտվեց ռուս Սերգեյ Րյաբովին (1-3):

Բրոնզե մեդալի համար Սահակյանը մրցեց Վրաստանի ներկայացուիցչ Պաատա Գվինիաշվիլիի հետ ու պարտվեց 3-4 հաշվով:

Հավելենք, որ քիչ անց պայքարի դուրս կգա և ոսկե մեդալի համար կպայքարի Տիգրան Կիրակոսյանը:


Հունիսի 22-ին հայ սամբիստներից պայքարի մեջ էին մտել Դավիթ Գրիգորյանը (82 կգ), Մաքսիմ Մանուկյանը (57 կգ) և Ասյա Լալազարյանը (48 կգ): Գրիգորյանը դարձավ արծաթե մեդալակիր, իսկ Մանուկյանը և Լալազարյանը պարտվեցին բրոնզե մեդալի համար պայքարում։

Share |

Լրահոս

Loading...