ՀԱՕԿ նախագահը հանդիպել է Եվրոպական խաղերին մասնակցող հայ մարզիկներին

16:30 23.06.2019

ՀԱՕԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը հունիսի 23-ին Բելառուսի մայրաքաղաք Մինսկում ընթացող Եվրոպական խաղերի մարզիկների ավանում հանդիպել է Հայաստանի պարվիրակության և մարզիկների հետ։ Այս մասին հայտնում է ՀԱՕԿ-ի պաշտոնական կայքը:

Հայաստանի պատվիրակության ղեկավար Արմեն Գրիգորյանը ներկայացրել է, թե ինչպես է անցնում մարզիկների առօրյան ավանում, ինչպես են մարզվում ու պատրաստվում մրցաշարերին։

Գագիկ Ծառուկյանը ողջունել է մարզիկներին և հետաքրքրվել, թե արդյոք կան խնդիրներ կամ չլուծված հարցեր:

«Հույս ունեմ, որ մենք մեդալներով կվերադառնանք Հայաստան՝ հաղթական և շատ ուրախ։ Տեղյակ եմ, որ ամեն ինչ լավ է ընթանում։ Սա զուտ օրակարգային հանդիպում չէ, ցանկանում եմ անկեղծ ասեք, որ եթե կան որոշ խնդիրներ, լուծենք»,- ասել է Գագիկ Ծառուկյանը։

ՀԱՕԿ նախագահը նաև նշել է, որ հետևում է մարզիկների ելույթներին և նրանց կողքին է ցանկացած պահի։

Share |

Լրահոս

Loading...