Կոնտեն Վանդա Նառային հայտնել է, որ Իկարդիի հետ հույսեր չի կապում

23:55 23.06.2019

Միլանի «Ինտերի» նորանշանակ գլխավոր մարզիչ Անտոնիո Կոնտեն հաստատել է, որ թիմի հարձակվող Մաուրո Իկարդին հաջորդ մրցաշրջանի համար իր պլաններում տեղ չունի: Այս մասին հաղորդում է Corriere dello Sport-ը:

Ըստ պարբերականի տեղեկությունների՝ իտալացի մասնագետը Վանդա Նառային՝ Իկարդիի կնոջն ու գործակալին, ասել է, որ հույսեր չի կապում 26-ամյա արգենտիանցու հետ:

Ավելի վաղ հաղորդվում էր, որ Կոնտեն ցանկանում է ձեռք բերել «Մանչեսթեր Յունայթեդի» հարձակվող Ռոմելու Լուկակուին: «Կարմիր սատանաները» ֆուտբոլիստին գնահատում են 75 միլիոն ֆունտ (մոտ 84 միլիոն եվրո):

Մաուրոյի ծառայություններով հետաքրքրված են «Յուվենտուսը», «Ռոման» ու «Նապոլին»: «Ինտերի» հետ նրա պայմանագիրը նախատեսված է մինչև 2021 թվականի հունիսի 31-ը:

Ավարտված մրցաշրջանում Իկարդին անցկացրած 29 խաղում խփել է 11 գոլ ու կատարել 4 արդյունավետ փոխանցում: Չեմպիոնների լիգայում 6 խաղ է անցկացրել՝ դառնալով 4 գոլի հեղինակ:

Share |

Լրահոս

Loading...