Ինտերը և Աթլետիկոն 90 միլիոն եվրո են առաջարկել Լիլի ֆուտբոլիստի հաար

12:31 23.06.2019

«Ինտերը» և Մադրիդի «Աթլետիկոն» պայքարում են ֆրանսիական «Լիլի» հարձակվող Նիկոլյա Պեպեի համար, հաղորդում է L'Equipe-ը:

Աղբյուրի համաձայն՝ երկու ակումբներն էլ «Լիլին» 90 միլիոն եվրո են առաջարկել 24-ամյա կոտդիվուարցի ֆուտբոլիստի համար: Ավելի վաղ միլանյան ակումբը 60 միլիոն եվրո էր առաջարկել: Պեպեն հայտարարել էր, որ ցանկանում է կարիերան շարունակել Իսպանիայի առաջնությունում։

Ավելի վաղ հաղորդվում էր, որ ֆուտբոլիստի ծառայություններով հետաքրքրված են նաև այնպիսի ակումբներ, ինչպիսիք են «Բավարիան», «Բարսելոնան», ՊՍԺ-ն և «Արսենալը»:

2018/19 մրցաշրջանում Պեպեն Ֆրանսիայի առաջնության 38 խաղում դարձել է 22 գոլի և 14 գոլային փոխանցման հեղինակ: Լիգայի ռմբարկուների մրցավազքում Նիկոլասը զբաղեցրել է երկրորդ տեղը՝ 11 գնդակով հետ մնալով ՊՍԺ-ի հարձակվող Կիլիան Մբապեից:

Share |

Լրահոս

Loading...