Իսպանացի ֆիզիոթերապևտ ու դարպասապահների մարզիչ. Լոռիի մարզչական կազմը համալրվել է

23:10 23.06.2019

Վանաձորի «Լոռին» շարունակում է մարզչական շտաբի ձևավորումը: Ակումբի մամուլի ծառայությունն այսօր՝ հունիսի 23-ին, հայտարարել է դարպասապահների նոր մարզչի և նոր ֆիզիոթերապևտի նշանակման մասին: Երկու մասնագետներն էլ իսպանացի են:

Ագուստին Խարկե Պերեսը համալրել է «Լոռիի» մարզչական շտաբը ևմարզելու է դարպասապահներին:

37-ամյա մասնագետը 2015-2017 թթ. աշխատել է իսպանական «Մարինո» ակումբում, 2017-18 թթ.՝ «Տեներիֆեում», 2018-19 թթ.՝ «Աթլետիկ Տակորոնտեում»:

Պերեսի հետ կնքվել է մեկ տարվա պայմանագիր:

«Լոռին» մեկ տարվա պայմանագիր է կնքել նաև իսպանացի ֆիզիոթերապևտ Էնրիկե Ֆերնանդեսի հետ:

Ֆերնանդեսը աշխատել է իսպանական մի շարք սպորտային կլինիկաներում, մասնագիտական կրթություն ստացել Իսպանիայի հավաքականի՝ Լա Կորունյայի մարզաբազայում:

Ավելի վաղ հայտարարվել էր, որ իսպանացի Դավիդ Կամպանյան գլխավորել է «Լոռին»:

Share |

Լրահոս

Loading...