Լյովա Գևորգյանը՝ ըմբշամարտի Եվրոպայի պատանեկան չեմպիոն (տեսանյութ)

21:38 23.06.2019

Հայաստանի ներկայացուցիչ Լյովա Գևորգյանը (92 կգ) դարձավ Իտալիայի Ֆաենցա քաղաքում անցկացվող ազատ ոճի ըմբշամարտի Եվրոպայի պատանեկան առաջնության չեմպիոն:  

Հայ պատանի ըմբիշը պայքարը սկսել էր հունիսի 22-ին: Որակավորման փուլում Գևորգյանը 4-0 հաշվով հաղթել էր ադրբեջանցի Սագադուլլա Ագաևին: 1/8 եզրափակչում մեր ըմբիշը 10-0 հաշվով հաղթել էր Հունաստանի ներկայացուցիչ Գկիվի Բլիացեին: Քառորդ եզրափակչում և կիսաեզրափակչում համապատասխանաբար 11-0 և 10-0 հաշիվներով հաղթել էր Բուլղարիան ներկայացնող Վասիլև Կարամֆիլկովին և Մակեդոնիան ներկայացնող Ռեդջեփ Հաջարիին:

Եզրափակչում մեր ըմբիշի մրցակիցը Ռուսաստանի ներկայացուցիչ Իսլամ Կարտոևն էր: Գոտեմարտն ավարտվեց մեր ըմբիշի՝ 6-3 հաշվով կամային հաղթանակով:

 

Հիշեցնենք, որ այսօր ավելի վաղ 60 կգ քաշային կարգում արծաթե մեդալ էր նվաճել Գենիկ Ասատրյանը, իսկ 71 կգ քաշային կարգում Մենուա Յարիբեկյանը դարձել էր բրոնզե մեդալակիր:

Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը Եվրոպայի առաջնությանը մեկնել է 10 ըմբիշով:

Share |

Լրահոս

Loading...