Քաթարի գլխավոր մարզիչ. Մենք եկել ենք մրցելու, այլ ոչ թե Մեսսիի հետ լուսանկարվելու

14:42 23.06.2019

Քաթարի հավաքականի գլխավոր մարզիչ Ֆելիքս Սանչեսն Արգենտինայի հավաքականի դեմ Ամերիկայի Գավաթի խմբային փուլի երրորդ տուրի խաղից առաջ նշել է, որ իր սաները մտադիր են պայքարել ուժեղ Արգենտինայի դեմ:

«Այո, իսկապես, մեզ շատ լավ չեն ճանաչում Հարավային Ամերիկայում։ Բայց մենք հիանալի պրոֆեսիոնաներ ունենք կազմում և եկել ենք մրցելու, այլ ոչ թե Մեսսիի հետ լուսանկարվելու։

Արգենտինան ֆավորիտ է, նրանց միայն հաղթանակ է պետք։ Մենք կփորձենք պայքարել հակառակորդի հետ, ում հույսն աշխարհի լավագույն խաղացողն է։ Մենք առաջ անցնելու բոլոր շանսերն ունենք և դա լավատեսություն է ներշնչում»,- Սանչեսի խոսքը մեջբերում է A Bola-ն։

Քաթար-Արգենտինա հանդիպումը տեղի կունենա այսօր՝ հունիսի 23-ին Պորտու Ալեգրիի «Արենա դու Գրեմիո» մարզադաշտում: Մեկնարկային սուլոցը կհնչի Երեւանի ժամանակով 23։00-ին։

Share |

Լրահոս

Loading...