Միլանը ցանկանում է վարձակալել Ռեալի ֆուտբոլիստին

14:55 23.06.2019

«Միլանն» ակտիվորեն փորձում է ձեռք բերել Մադրիդի «Ռեալի» կենտրոնական կիսապաշտպան Դանիել Սեբալյոսին։ Իտալական ակումբը ցանկանում է 2 տարով վարձակալել 22-ամյա իսպանացուն, հաղորդում Է La Gazzetta dello Sport-ը։

Պարբերականի տեղեկություններով՝ այս շաբաթ «Միլանի» ներկայացուցիչները հանդիպում են ունեցել «Ռեալի» ղեկավարության հետ։ Կողմերը քննարկել են մադրիդցիների հինգ ֆուտբոլիստների հնարավոր տեղափոխությունը, սակայն միլանցիներին հատկապես գրավում է Սեբալյոսի բազմակողմանիությունը։

Սեբալյոսը «Ռեալում» հանդես է գալիս 2017-ի ամռանից։ 2018/19 մրցաշրջանում կիսապաշտպանը Պրիմերայի 23 խաղում դարձել է 3 գոլի հեղինակ։ Նրա պայմանագիրը «Ռեալի» հետ նախատեսված է մինչև 2023 թվականի հունիսի 30-ը։ 

Share |

Լրահոս

Loading...